Մատչելիության հղումներ

Գերմանիան Ուկրաինային կփոխանցի երկու Patriot համակարգ


Patriot համակարգեր, արխիվ
Patriot համակարգեր, արխիվ

Գերմանիան ուրբաթ օրը հայտարարել է, որ Ուկրաինային կփոխանցի երկու Patriot համակարգ՝ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:

Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ առաջիկա օրերին Ուկրաինային կփոխանցեն լրացուցիչ արձակիչ կայաններ, իսկ համակարգի հավելյալ բաղադրիչները կփոխանցվեն երկու-երեք ամսվա ընթացքում։

Փոխարենը Բեռլինը ԱՄՆ-ից արագացված կարգով կստանա նոր «Պատրիոտ» համակարգեր, որոնց ֆինանսավորումն արդեն ապահովում է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ միլիարդավոր դոլարների ամերիկյան զինատեսակներ, այդ թվում՝ Patriot հրթիռներ, կհատկացվեն Ուկրաինային։ Այս հայտարարությունը սկիզբ դրեց բանակցություններին այն մասին, թե որ գործընկերները կարող են մասնակցել զենքի գնման այս սխեմային։

Բեռլինն արդեն Կիևին է փոխանցել իր երեք Patriot համակարգերից և հայտարարել է, որ լրացուցիչ համակարգերի փոխանցումը չի ազդի ՆԱՏՕ-ի պաշտպանության շրջանակում իր պարտավորությունների վրա։

XS
SM
MD
LG