Աշոտյանի տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ

Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատարանում, արխիվ

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը Վերաքննիչ դատարանի որոշմամբ փոխարինվել է վարչական հսկողությամբ: Այս մասին հայտնում է Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Բանտային + տնային կալանքը միասին տևեց 777 օր։ Տարոսը՝ մյուս բոլոր քաղբանտարկլաներին», - գրում է փաստաբանը:

50-ամյա ընդդիմադիր գործիչը մեղադրվում է 2010-ականներին կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Մեղադրանքը չի ընդունում, այն քաղաքական հետապնդում է համարում՝ իշխանությանը կոշտ քննադատելու համար։ Այս պնդումն իշխանությունը կտրականապես հերքում է։

Ավելի քան մեկ տարի բանտում անցկացնելուց հետո նախորդ տարվա սեպտեմբերին Արմեն Աշոտյանը տուն վերադարձավ՝ բանտային կալանքը փոխարինվեց 25 միլիոն դրամ գրավով և տնային կալանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աշոտյանը չխոսեց իր գործից, բայց քննադատեց իշխանությանըԱրմեն Աշոտյանն այսօր դուրս եկավ բանտիցԴատարանը որոշեց Աշոտյանի նկատմամբ տնային կալանք և գրավ կիրառել