Գործարկվում է Թուրքիա–Սիրիա գազատարը

Թուրքիայում այսօր Թուրքիա–Սիրիա գազատարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունն է: Գազատարի գործարկումից հետո նախատեսվում է ադրբեջանական գազի արտահանում Սիրիա Թուրքիայի տարածքով։

Միջոցառմանը մասնակցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ երեք երկրներից:

Ադրբեջանական SOCAR-ի և Սիրիայի միջև վերջերս ստորագրված փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է տարեկան մինչև 1,2 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում Սիրիա։ Գազը կհասնի Քիլիս քաղաքով՝ Թուրքիայի սահմանին, այնուհետև Սիրիայի Հալեպ և Հոմս քաղաքների էլեկտրակայաններ: