Իսրայելը Արաբական Միացյալ Էմիրություններից տարհանում է դեսպանատան աշխատակիցներից շատերին, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Մինչ այդ՝ երեկ էլ, Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացում էր տվել դեպի այդ երկիր ճամփորդող կամ երկրում գտնվող հրեաներին, պնդելով, թե «ահաբեկչական կազմակերպությունները (իրանցիները, «Համաս»-ը, «Հեզբոլա»-ն) մեծացնում են Իսրայելին վնաս հասցնելու իրենց ջանքերը»։
Երկու երկրների պաշտոնյաներն առայժմ չեն արձագանքել այս հաղորդագրություններին, նշում է Reuters-ը, փաստելով՝ Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանի դեմ վերջերս իրականացված ռազմական գործողություններից և Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամի պատճառով սրված իրավիճակից հետո կարող են ձեռնարկվել պատասխան գործողություններ։