Մայր Աթոռը դատապարտում է Միքայել Աջապահյանի կալանքն անփոփոխ թողնելու՝ Վերաքննիչի որոշումը

Էջմիածնի Մայր տաճարը, արխիվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 30-ի որոշումը, որով կալանքը կիրառելու մասին սկզբնական դատական ակտը թողնվել է ուժի մեջ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության համաձայն՝ «առաջին ատյանի դատարանը 2025թ. հունիսի 28-ին Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կալանքը կիրառել էր գործի քննությանը խոչընդոտելու և հանցանք կատարելու մտացածին հիմնավորումներով»։

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին անազատության մեջ պահելը խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն է և ուղղակի հետևանք իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի», - պնդում է Մայր Աթոռը՝ հորդորելով «դատական և դատախազական մարմիններին անհապաղ ազատ արձակել անհիմն կալանավորված Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»։

Միքայել արքեպիսկոպոսին իշխանությունը զավթելու կոչի հոդվածով մեղադրանք է ներկայացվեց նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույցի հետքերով, որտեղ բարձրաստիճան հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Միքայել Աջապահյանի կալանքըՄիքայել սրբազանի փաստաբանը գլխավոր դատախազի խոսքն ուղիղ հանձնարարական է համարում Քահանայից ժողովը դատապարտում է ՀՀ իշխանությունների արշավը, զորակցում Գարեգին Բ-ինՅոթ Վերք եկեղեցում միասնական աղոթք և ստորագրահավաք՝ ի աջակցություն Միքայել ԱջապահյանիՓաստաբանները Դատախազությունից պահանջում են դադարեցնել Միքայել սրբազանի քրեական հետապնդումը