Պատժամիջոցներն աշխատում են, և դրանք պետք է ուժեղացվեն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա սոցցանցում անդրադարձել է Կիևի վրա հարվածին, որի հետևանքով կա 31 զոհ, այդ թվում երեխա,159 վիրավոր:
«Ռուսաստանի այս զազրելի հարվածը ևս մեկ անգամ ցույց է տալիս Մոսկվայի նկատմամբ ճնշումն ավելացնելու և պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտությունը։ Ինչքան էլ Կրեմլը ժխտի դրանց ազդեցությունը, պատժամիջոցներն աշխատում են», - գրել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին կրկին իր դժգոհություն էր հայտնել Ռուսաստանի դեմ՝ Կիևի դեմ հարվածը որակելով «զզվելի» և հայտարարել, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանելու Մոսկվայի դեմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը Մոսկվայի գործողությունները «զզվելի» է անվանում, նոր պատժամիջոցներ խոստանում